Մի տղամարդ այսօր` ապրիլի 6-ին, ժամը 11:30-ի սահմաններում փորձել է իրեն ցած նետել Կիեւյան կամրջից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնասպանությունը կանխել են ոստիկանության աշխատակիցները, տղամարդը հիմա գտնվում է Ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Կատարվում է քննություն: