Մինչեւ 2035 թ․ մուսուլման կանայք ավելի շատ երեխա լույս աշխարհ կբերեն, քան քրիստոնյա կանայք՝ 225 միլիոնը 224 միլիոնի դեմ համապատասխանաբար։ Նման եզրակացության են հանգել Pew Research Centre-ի հետազոտողները, փոխանցում է The Independent-ը։

Ընդ որում 2055-2060 թթ․ խզումը կարող է ավելի զգալի լինել ու հասնել վեց միլիոնի։ Նշում են նաեւ, որ կկրճատվի աթեիստների թիվը։

Ընդ որում ճշգրտում են, որ այնուամենայնիվ քրիստոնյաներն իրենց քանակությամբ կգերազանցեն մուսուլմաններին։

2010-2015 թթ աշխարհում բոլոր նորածինների 31 տոկոսը մուսուլմաններ կլինեն։ Քրիստոնյաների շրջանում ծնելիության մակարդակը չի իջնում, սակայն այնքան սրընթաց չի զարգանում, որքան մուսուլմանների մոտ։

Պարբերականի տվյալներով, հիմա Երկրի ավելի քան 7 միլիարդանոց բնակչության մեկ երրորդը քրիստոնյաներն են։ Երկրորդ տեղում մուսուլմաններն են։ Եւս 16 տոկոս են կազմում աթեիստները։