Ավստրալացի ռեփեր Թերի Փեքը, որը հայտնի է 2pec անունով, փորձել է փախչել Omeros Bros ձկնային ռեստորանի անձնակազմից՝ հաշիվը չվճարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

33-ամյա ռեփերը դատարանի առջեւ է կանգնել: Նա երկու ծովախեցգետին է կերել, ութոտնուկ, 21 գավաթ օղի եւ մի քանի շիշ գարեջուր խմել: Ճաշի հաշիվը գերազանցել է 450 դոլարը, բայց վճարելու փոխարեն Փեքը ծովն է նետվել եւ փորձել լողալով փախչել:

Ավելի ուշ Թերի Փեքը հայտարարել է, որ մատուցված ծովախեցգետինները շատ են եփված եղել, ինչը ռեստորանատերը հերքել է՝ հայտարարելով, որ իրենք հրաշալի ծովախեցգետին են պատրաստում: