Երեւանում սիրիացի փախստականների համար մարդասիրական ակցիա է տեղի ունեցել։
Միջոցառումը նախաձեռնվել ու տեղի է ունեցել «Էրեբունի» ռուսական ավիաբազայի Կանանց խորհրդի կողմից (Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա)՝ Երեւանում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի, №21 ռուսական դպրոցի ղեկավարության, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը՝ Սիրիայից ընտանիքներին տրվել են առաջին անհրաժշետության իրեր, որոնք հավաքել են №21 հանրակրթական դպրոցի աշակերտները։ Հավաքվել եւ նրանց է փոխանցվել երեխաների հագուստների, խաղալիքների, գրենական պիտույքների 70 կոմպլեկտ, ավելի քան 250 կգ պարեն՝ մակարոններ, հյութեր, ձեթեր, մսի պահածոներ, խտացրած կաթ, բրինձ, թեյ եւ շաքարավազ։




























