Սիրիայում զինյալների արկակոծման հետեւանքով երկու ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել, եւս մեկ զինծառայող ծանր վիրավոր է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում:

«Սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում որպես հրահանգիչ ծառայող ռուս պայմանագրային զինծառայողները զինյալների կողմից արկակոծման են ենթարկվել»,- նշել են գերատեսչությունում:

«Հարձակման հետեւանքով երկու զինծառայող է զոհվել: Բժիշկները պայքարում են վիրավոր զինծառայողի կյանքի համար»,- հավելել են նախարարությունում: