Բոսնիա եւ Հերցեգովինայում աշխատանքից հեռացրել են երկրում հանրահաճանչ Pink հեռուստաալիքի հաղորդավարուհուն, ով մարմնավաճառուհի էր աշխատում, հաղորդում է The Sun պարբերականը։
Հեռուստահաղորդման ղեկավարությունն ազդարարել է շոուի փակվելու մասին, որտեղ Սենադա Նուրկիչը հաղորդավարուհի էր աշխատում։ Տվյալ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ սկանդալային անձնավորությունը խոստովանեց, որ մարմնավաճառուհի է աշխատում։
«Մարմնավաճառությունը ոչնչով չի տարբերվում գործունեության մյուս տեսակներից։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես ստիպված էի աշխատել՝ ապրելու համար»,- հայտարարել է Նուրկիչը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումն ընդունվել է հանդիստաեսի մշտապես բողոքների հիման վրա, ովքեր դժգոհ էին Նուրկիչի վարքից։
Բոսնիա եւ Հերցեգովիանյում մարմնավաճառությունն արգելված է, սակայն հաղորդավարուհին այնուամենայնիվ արել է իր սկանդալային հայտարարությունը։




























