Ծիլքար գյուղի վարչական տարածքում ապրիլի 10-ին վրաերթի ենթարկված 53-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, վրաերթի էր ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ապրիլի 11-ին, ժամը 5.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1964 թ. ծնված Վաչագան Թումանյանը, ապրիլի 11-ին, ժամը 4.30-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է: