Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողները պահաջել են վերոնշյալ գործից հեռացնել Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի դատավոր Յուրի Ժիտնիկովին, որը քննում է գործը։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դատավորն ատենակալներին նախապես համոզում է դատապարտայալների մեղավոր լինելու մեջ», — հայտարարել է փաստաբան Մուսա Հադիսովը։ Նրա կարծիքով՝ դատավորը ճիշտ չի վարում գործընթացը եւ շահագրգռված է մեղադրական վճիռ կայացնելու հարցում։

Նշենք, որ դատապարտյալների նստարանին են գտնվում  ենթադրյալ մարդասպաններ Զաուր Դադաեւը, Համզաթ Բահաեւը, Թեմիրլան Էսկերխանովն ու եղբայրներ Անզոր եւ Շադիդ Գուբաշեւները։