Մեծ Բրիտանիան չէր սպասում Իտալիայի Լուկա քաղաքում «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ որոշում ընդունելուն։ Սակայն դրա մասնակիցները դիմել են Մոկվային՝ կոչ անելով ընտրել Դամասկոսի եւ սիրիական նոր ահսարակություն ստեղծելու գործընթացի միջեւ։ Այս միսն գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեծ վրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին։
«Ընդհանուր ազդանշանը (G7 նախարարների) այն է, որ ռուսական կառավարությունը պետք է ընտրի՝ մնալ Ասադի կառավարության հետ՝ արյունարբու ռեժիմի, որը թունավորում եւ սպանում է սեփական ազգաբնակչությանը եւ վնասում Ռուսաստանի վարկանիշին, թե՞ աշխատել նոր ապագայի շուրջ, առավել ինկլյուզիվ գործընթացի, որը աշխարհին կազատեր Ասադի բռնապետութունից եւ թույլ կտար դարմանել քաղաքացիական պատերազմի վերքերը»,- հայտարարել է Ջոնսոնն իտալական Rainews24 հետռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք, իհարկե, չէինք սպասում, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կընդունվի այդ հանդիպմանը։ Դա բարդ իրավական ընթացակարգ է, սակայն այժմ անհրաժեշտ է պահպանել Մոսկվայի վրա ճնշումը»,- ընդգծել է նախարարը։




























