Քալիֆորնիացի ոստիկանները պատահաբար կանգնեցրել են ավտոմեքենան, որտեղ կանխիկ մեկ միլիոն դոլար ու թմրանյութեր են եղել։

Ավտոմեքենան կանգնեցրել են այն պատճառով, որ վարորդը հեռախոսով է խոսելիս եղել, հաղորդում է «360» հեռուստաալիքը։ Նահանգի օրենքներով դա արգելված է։

Վարորդը փորձել է թաքնվել ոստիկաններից։ Երբ նրան ձերբակալել են, ավտոմեքենայում հայտնաբերվել է ճամպրուկ, որտեղ եղել են թմրանյութեր եւ ավելի քան մեկ միլիոն դոլար։ Տղամարդը ձերբակալված է։