«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում այսօր՝ ապրիլի 12-ին, անցկացվել է ստուգողական հակահրդեհային վարժանք՝ անձնակազմի ճիշտ գործողությունները եւ տարհանման կանոնները կատարելագործելու նպատակով:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել ՀԷՑ-ի կարգավարական ծառայությունում: Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 1500 աշխատակցի եւ կազմակերպել մասնաշենիքի վերին հարկի սենյակներից մեկում արգելափակված աշխատակցի անվտանգ տարհանումը:
Վարժանքին հետեւում էր ՀԷՑ ընդհանուր հարցերով տնօրեն Սուրիկ Պողոսյանը:
Ուսումնական վարժանքի մեկնարկն ազդարարեց ՀԷՑ ՓԲԸ տեխնիկական տնօրենի տեղակալ Ժիրայր Փափազյանը, որից հետո մասնաշենքում ազդարարվեց տագնապ:
Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներ ու անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման եւ տարհանման աշխատանքները:
Ավտոսանդուղքի միջոցով հրշեջ-փրկարարներն իրականացրեցին հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի մեկուսացում, մարման եւ արգելափակված աշխատակցի տարհանման միջոցառումներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Մ. Գաբրիելյանը զեկուցեծ ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման եւ փրկարարական բոլոր աշխատանքների ավարտի մասին:
Ուսումնական վարժանքի ղեկավար, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը բավարար գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ եւ բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:
Ucom-ի բաժանորդները Ռուսաստան կզանգեն առանց հավելյալ կոդերի՝ օգտագործելով րոպեների ամսական ներառումները:




























