Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյունների հետ կապված կասկածյալին, հաղորդում է BBC-ն։

Իշխանությունների տվյալներով՝ կասկածյալը կապեր ունի իսլամականների հետ։ Դատախազները նաեւ հայտնել են, որ երեք պայթուցիկ սարքերում մետաղների կտորներ են եղել։ Ոստիկանությունն ուսումնասիրում է պայթյունների պատասխանատվության վերաբերյալ նամակները։  

Իշխանությունները պայթյունն ահաբեկչություն են համարում, այդ պատճառով էլ գործով զբաղվում է դաշնային դատախազությունը։ «Իսլամականների հետ կապված երկու կասկածյալները գտնվում են մեր հետաքննության կենտորոնում։ Մենք խուզարկել ենք նրանց բնակարանները, նրանցից մեկը ձերբակալվել է», - ասել է դատախազության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ միեւնույն տեքստով երկու նամակները հայտնաբերվել են պայթյունի տեղի մոտ, որտեղ ասվում էր, թե հարձակվողը կապված է «Իսլամական պետության» հետ։