Ապրիլի 11-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Դավիթ Բեկի եւ Սարգսաշեն թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21214»-ի վարորդի 14-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























