Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանում «ՄԱԶ» մակնիշի 071 AF 61 համարանիշի կիսակցորդը (վարորդ՝ 55-ամյա Արտյոմ Ս.) կողաշրջվել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ կար դիզվառելիքի արտահոսք, իսկ հրշեջները կատարել են ավտոմեքենայի հովացման եւ լվացման աշխատանքներ։ Նշված մեքենան պատկանում է Սպիտակ քաղաքում գրանցված «ՕՍՏ» շինՍՊԸ-ին։
.jpg)




























