Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում մասնակցել է պետական միջոցներով կառուցված՝ սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքերի բացման արարողությանը:
Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիր իշխանության ղեկավարը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու եւ ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության ներքո է պահել զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները եւ պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղել նրանց բնակարանային պայմանների բարելավման գործին: Վարչապետը նաեւ շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների եւ նորակառույց բնակարանների պայմաններին:




























