Օքսֆորդի կենդանաբան Սեմմի դե Գրեյվը Պանամայի տարածքային ջրերում հայտնաբերված Synalpheus տեսակի նոր ծովախեցգետինը կոչել է բրիտանական Pink Floyd ռոք խմբի պատվին, հայտնում է BBC-ն։
Հայտնաբերված ծովախեցգետինը,իր մյուս ցեղակիցների նման, տարբերվում է ճանկերի ոչ համաչափ զարգացումով ու ունակ է խլացուցիչ ձայն արձակել՝ 210 դեցիբել հզորության, որը կրկնակի հզոր է, քան սովորական ռոք համերգի ժամանակ հնչող ձայնը ու 74 դեցիբելով ուժեղ ամերիկյան Kiss հարդ- ռոք խմբի համերգի հնչողությունից, որը ռեկորդային է համարվում։
Ծովախեցգետինների խոշոր տեսակները կարող են խլացնել ու նույնիսկ սպանել փոքր ձկներին իրենց մեծ ճանկերի անհավանական ուժով։




























