Երկու մեխանիկները, որոնք ռեստավրացիայի նպատակով հին տանկ են գնել, դրա մեջ հայտնաբերել են 2 մլն ֆունտ սթերլինգի ոսկու սալիկ։ Metro-ի փոխանցմամբ Նորթհեմփթոնշիրի բնակիչներ Նիք Միդն ու Թոդ Չեմբրլեյնը ձեռք էին բերել T54 տանկը 30 հազար ֆունտով։ Տանկը 90-ականներին բրիտանական ուժերն էին գրավել Իրաքում։
Տանկի մեջ Նիկն ու Թոդը անսպասելիորեն հայտնաբերել են ոսկու սալիկներ։ Ենթադրվում է, որ այդ սալիկները առեւանգվել ու թաքցվել են տանկի մեջ Քուվեյթում։ Դրանց ընհանուր արժողությունը կազմում է 2 մլն ֆունտ սթերլինգ։ Գանձն առգրավել է ոստիկանությունը, որպեսզի ստուգի արդյոք այդ սալիկները կողոպուտների մասին գործերին որեւէ առնչություն ունեն։ Սակայն մեխանիկները հույս ունեն ստանալ իրենց գտած գանձի գոնե փոքր մասը































