Մասնագետները պարզել են, որ որ ցանցահենները սովորել են աշխարհում բոտենտների ամենահզոր Mirai ցանցից բիթքոյիններ ստանալ։ Այս մասին հաղորդում է Security Affairs պորտալը՝ վկայակոչելով IBM X-Force-ի ուսումնասիրությանը։

Մարտի վերջին հետազոտողները հայտնաբերել են Mirai-ի նոր տարբերակը, որը բիթքոյիններ ստանալու համար մոդուլ է պարունակում։ Մասնագետները ենթադրում են, որ ցանցահենները ցանցի նոր հնարավորությունները փորձարկել են մեկ շաբաթվա ընթացքում, սակայն արագ հասկացել, որ նման կերպ կրիպտոարժույթ ստանալ նպատակահարմար չէ։ 

Բոտենտների ցանցը համացանցի վրա հարձակման համար օգտագործում է կոտրված իրեր՝ «խելացի» սրճեփներ, թեյնիկներ, սառնարաններ կամ տոստերներ։