Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պատրաստվում է դատարան դիմել՝ կուսակցության շենքի հրկիզման փաստի բողոքով, որը տեղի է ունեցել նախօրեի գիշերը Փարիզում: Այս մասին նշված է Le Figaro-ում:

Պարբերականը հայտնում է, որ Լը Պենը զարմացել է, երբ հրդեհի մասին տեղեկացել է ոչ թե պետական ծառայություններից, այլ լրատվամիջոցների հաղորդումներից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բռնկման աղբյուրը Ֆոբուր Սան-Օնորե փողոցում գտնվող շենքի առաջին հարկում է եղել, որտեղ տեղակայված է Լը Պենի կենտրոնակայանը: Հրշեջներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որոնց հաջողվել է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում France-Presse-ի աղբյուրը հայտնել է, որ բռնկման պատճառը հրկիզումն է, որը կատարվել է հանցավոր դիտավորությամբ: Գործակալության տեղեկություններով՝  պատասխանատվությունը ստանձնել է «Այլատյացության դեմ պայքարի» խմբավորումը: