Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները մոտ 46 կգ հերոին, կանեփ, մարիխուանա, մետադոն ու կոկաին են ոչնչացրել,որն առգրավել էին տարբեր ժամանակներում երկրի տարբեր շրջաններում, հայտնում է «Վրաստան օնլայնը» ։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ բարձր ջերմաստիճանի հնոցում այրել են 1․1 կգ հերոին, 17 կգ կանեփ, 25 կգ մարիխուանա, 14 գրամ մետադոն ու 1․5 կգ կոկաին;
Բացի դրանից ոստիկանությունը ոչնչացրել է «սուբուտեքս» թմրանյութի 821 հաբ, 2 հազար 562 հաբ թմրամիջոց, որը կոդեին էր պարունակում, 92 հաբ ու 22 սրվակ «մորֆին», 108 հաբ MDMA հոգեմետ նյութ ու 3 հազար 14 հաբ թմրանյութ, որը պրեգաբալին էր պարունակում։
Իրավապահները ոչնչացնում են թմրանյութերն ու հոգեմետ նյութերը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ դատարանի որոշման հիման վրա, նշում են ՆԳՆ-ում։
Թմրանյութերի ոչնչացումով զբաղվում է հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված է ներքին գործերի նախարարի հրամանով՝ Վրաստանի գլխավոր դատախազության ու աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարությունների աշխատակիցների հսկողության տակ։




























