ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է, որ օդային հարված չի հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքի պահեստին, հաղորդում է Reuters-ը։
«Կոալիցիան այդ շրջանում այդ ժամին հարվածներ չի հասցրել։ Սիրիայի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, եւ, հավանական է, կեղծ տեղեկությունը դիտմամբ է տարածվել», - ասել է ամերիկյան ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Դորիանը։
Հինգշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Սիրիայի զինված ուժերի գխավոր շտաբը հայտնել է, որ չորեքշաբթի օրը միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 17։30-17։50-ին հարձակվել են Դեյր-էզ-Զոր քաղաքի մերձակայքում գրոհայինների դիրքերի վրա։




























