Վենենսուելայում ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ 13-ամյա տղա է սպանվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի դատախազությանը։
Պատգամավոր Ալֆոնսո Մարկինան Twitter-ում գրել է, որ սպանվածը Բրայան Պրիսնիպալն էր։ Պատգամավորի խոսքով՝ տղային սպանել են որովայնին կրակելով, երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Բարկիսիմետո քաղաքում։ Մարկինը դեռահասի սպանության մեջ մեղադրել է գործող իշխանության զինված կողմանկիցներին։
Դատախազության հայտարարությունում նաեւ ասվում է, որ Բարկիսիմետոյում սպանվել է եւս մեկ մարդ՝ 36-ամյա մի տղամարդ։ Քննչությունը կարծում է, որ երկու սպանությունները կապ չունեն միմյանց հետ։




























