Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Շարունակվել է Սիրիայի իրադրության շուրջ կարծիքների փոխանակումը։ Այդ ենթատեքստում խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ դրության եւ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին», - ասել է նա։