NASA-ի գիտնականները հայտնել են Սատուրնի արբանյակ Էնցելադե արբանյակի վրա նշանների առկայության հայտնաբերման մասին, որոնք հարմար են կյանքի գոյության պայմանների համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ հիմնվելով Էնցելադեի անդրսառցային օվկիանոսի մասին տվյալների վրա, որոնք հաղորդել է NASA-ի «Կասինի» զոնդը:

Փորձագետների խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ արբանյակի սառույցի տակ քիմիական ռեակցիաներ են կատարվում, որոնք անհրաժեշտ են մանրէների կենսագործունեության ապահովման համար: Նրանք հիշեցնում են, որ նախկիում զոնդը արբանյակի վրա ջրածին է գրանցել: Նրանց կարծիքով՝ այն առաջացել է օվկիանոսի հատակին ընթացող ջրաջերմային ռեակցիաների դեպքում: Նրանց կարծիքով՝ ստացված տեղեկությունը ցույց է տալիս Սատուրնի արբանյակի վրա մեթանի առաջացման հավանականությունը: Դրա առկայությունն իր հերթին հնարավոր է դարձնում ջրում մանրէների գոյության հնարավորությունը:.

Հետազոտողների նշում են, որ Էնցելադեում կյանքի հնարավորության փաստն ինքնին կարեւոր հայտնագործություն է՝ հաշվի առնելով, որ այն Արեգակից շատ մեծ հեռավորությամբ է գտնվում: