Լոնդոնի համալսարանի Արքայական քոլեջի գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների` ամեն օր սենսորային էկրաններով սարքավորումների գործածում հանգեցում է քնի ժամանակի կրճատմանը, հաղորդում է Gizmodo-ն:

Հարցման ընթացքում պարզվել է, որ վեցից 36 ամսական երեխաների շրջանում, ովքեր շատ ժամանակ են անցկացրել սմարթֆոնների ու պլանշետների հետ, կրճատվել է գիշերային քնի ժամանակը: Չնայած որ ցերեկը նրանք մի փոքր ավելի են քնում` այնուամենայնիվ քնելու ընդհանուր ժամանակը կրճատվել է:

Սարքավորման հետ անցկացրած յուրաքանչյուր ժամ խլել է հանգստի 15,6  րոպե: