2016 –ին արտասահմանում գումար ծախսելու առումով առաջատար են չինացի զբոսաշրջիկները: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը  (UNWTO):

Անցյալ տարի Չինաստանի քաղաքացիներն արտասահմանյան ուղեւորությունների վրա 261 մլրդ դոլար են ծախսել: 2015-ի հետ համեմատ աճը կազմել է  12 տոկոս: Տվյալ ցուցանիշով երկրորդ տեղում է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախերը հասել են 122 մլրդ դոլարի: 2015-ի հետ համեմատ այն աճել է ութ տոկոսով:

Առաջատարների եռյակը 81 մլրդ դոլարով եզրափակում է Գերմանիան, ինչը հինգ տոկոսով ավելին է 2015-ից: Չորորդ տեղում է Մեծ Բրիտանիան (64  միլիարդ դոլար), հինգերորդում` Ֆրանսիան (41 միլիարդ դոլար):