Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան եկամուտը 2016-ին կազմել է 8,86 միլիոն ռուբլի: Այս մասին է վկայում նախագահի եկամուտների, ծախսերի, գույքի եւ գույքային բնությի պարտականությունների մասին դեկլարացիան, հաղորդում է RNS-ն:
ՌԴ նախագահի սեփականությունն է 1.5 հազար ք/մ տարածքով հողատարածք, 77 ք/մ տարածքով բնակարան, 18 ք/մ տարածքով ավտոտնակ: Նա օգտագործում է 153.7 ք/մ տարածքով բնակարան եւ 18 ք/մ տարածքով ավտոտնակ: Ինչպես մեկ տարի առաջ` Պուտինն ունի GAZ М21 եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ:
2015-ին ՌԴ նախագահի եկամուտը կազմում էր 8.89 մլն ռուբլի:




























