Չինաստանը ուրախ է տեսնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների անընդմեջ բարելավում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «Սինհուան»։

Գեն Շուանը նկատել է, որ Չինաստանը հաշվի է առել այն, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հենց նոր է ավարտել իր այցելությունը Ռուսաստան, նաեւ վերջերս երկու երկրների արած հայտարարությունները համապատասխան հարցերի վերաբերյալ։

Դիվանագետի խոսքով ԱՄՆ-ն ու Ռուսասատանը ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ են ու խոշոր տերություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն միջազգային իրավիճակի վրա։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների կայուն ու առողջ զարգացումը բարենպաստ է միջազգային խաղաղության ու կայունության պահպանման համար, նաեւ գլոբալ բնույթի տարատեսակ մարտահրավերներին դիմակայելու համար։