«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի համար ուղարկված կարկանդակների մեջ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 14-ին ժամը 14:35-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Բ.-ի անվամբ եղբոր` Դ. Բ.-ի կողմից բերված հանձնունքի 16 կարկանդակների միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: