Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը: Այս մասին ilur.am-ի հետ զրույցում նշել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախօրեին արած հայտարարությունը, որ ՀՀԿ-ն նախատեսում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու հրավեր ուղարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշել էր. «Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ դասախոսելու մեր դպրոցում։ Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի հանդես գալ մեր դպրոցում: Առաջինը այն պատճառով, որ ցանկացած դպրոցի համար պատիվ է երկրի առաջին նախագահին հյուընկալելը: Ես կերազեի, եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաներ դասավանդեին հայաստանյան բուհերում»:
Հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ հիմնում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց:




























