Սմոլենկում սահմանապահները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացուն, ով փորձել է ապօրինաբար Ռուսաստան մուտք գործել` մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկում: Այս մասին հաղորդում է <<ՌԻԱ Նովոստի>>-ն` վկայայոչելով ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանային վարչությանը:
«Ավտոմեքենայի բեռնախցիկի ստուգման ընթացքում հայտնաբերվել է Թուրքիայի բնակիչը, ով փորձել է թաքնվել սահմանապահներից: Տրանսպորտային միջոցի ուղեւորը ձերբակալվել է` Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը խախտելու փորձի համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Թուրքիայի բնակչի հետ միասին ձերբակալվել է ավտոմեքենայի վարորդը, ում կասկածում են հանցկացության մեջ:




























