Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության վարչության նախկին ղեկավար Կիմ Վոն Հոն, որի մասին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, թե ճնշումների է ենթարկվել, ասես ոչինչ էլ չի եղել, մայրաքաղաք Փհենյանում շքերթ է ընդունում` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը:

Ժապավենները, որտեղ ողջ ու առողջ Կիմ Վոն Հոնն է, ցուցադրել է ԿԺԴՀ կենտրոնական հեռուստաալիքը:

Փհենյանում սկսվել է Կիր Իր Սենի 105 ամյակին նվիրված շքերթը, ով պետության հիմնադիրն է ու ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի պապիկը: Այդ օրը Հյուսիսային Կորեայում կոչվում է Արեւի օր եւ համարվում է գլխավոր պետական տոնը: Միջոցառումը լուսաբանելու համար Հյուսիսային Կորեան ավելի քան 200 լրագրողների է հրավիրել արտերկրից: Սովորաբար այդ օրը ԿԺԴՀ-ն նշում է ցուցադրելով իր ռազմական հզորությունը: