Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը ծրագրված է ապրիլի 16-ին, հայտնում է Hurriyet–ը։

«Ես հարգում եմ նրանց, ովքեր «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, բայց ես չեմ կարող հավասարեցնել «այո» ու «ոչ» պատասխանները»,- հայտնել է նա Ստամբուլում իր ելույթի ժամանակ։

Նախագահը կոչ է արել աջակցել սահմանադրական փոփոխությունները, որոնք առաջարկում է կառավարությունը։ «Նկատեք, որ նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին, ոչ մի այլ առաջարկ չունեն»,- ասել է Էրդողանը

Միաժամանակ նա հայտնել է, որ հանրաքվեի դրական արդյունքը «կխելագարացնի Արեւմուտքին ու ահաբեկիչներին»։

«Եկեք վաղը միասին անցկացնենք այնպիսի բարեփոխում, որ Արեւմուտքն ու ահաբեկիչները խելագարվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ դա դաս կդառնա Արեւմուտքի համար։

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին։ Սահմանադրական փոփոխությունները ընդլայնում են նախագահի լիազորությունները; Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ կառավարման խորհրդարանական ձեւից անցումը նախագահականին կպարզեցնի ու կամրապնդի պետական կառուցվածքը։