Հալեպի Ռաշիդինթաղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է մինչեւ 70 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Զոհերի քանակն արդեն 70-ի է հասել, առնվազն 130 վիրավոր կա։ Բարդ է ճշգրիտ թիվ ասելը, շատ են ուժեղ այրվածքներով մարմիններն ու այրված ավտոբուսի շուրջ ընկած վերջույթները»,- պատմել է աղբյուրը ։

Աղբյուրի խոսքով, զոհվածների շարքերում շատ են կանայք ու երեխաները, որոնց պայթյունի պահին տարհանել էին Ֆուայից ու Քեֆրայից։

Մահապարտ ահաբեկչի մեքենան, որը պայթել է ավտոբուսների կայանատեղիի մոտ, մոտեցել էր սննդամթերքի փոխադրման պատրվակով։

Տարհանված քաղաքացիներով ավտոբուսների մի մասը հիմա արգելափակված է Ռաշիդին թաղամասում, որը զինյալների վերահսկողության տակ է։