Հանրապետության տարածքում ապրիլի 16-20-ը հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 16-20-ը հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +6+8, ցերեկը`+17+19

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+22,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ +8+11, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+20,

Արցախում՝ գիշերը` +9+12, ցերեկը՝ +22+25: