62 տարեկանում երեկ՝ ապրիլի 15-ին, մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
ՀՀ դատական համակարգի կայքից տեղեկանում ենք, որ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի հարեւանությամբ գտնվող սգո սրահում (Ֆուչիկի 27), ժամը 18.00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:
Արշակ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Երեւանում։ 1985 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թվականից մինչեւ 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։ 1996 թվականից մինչեւ 1999 թվականը՝ ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։ 1999 թվականից աշխատում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։



























