Իրաքյան Քուրդիստանի Շենգալ նահանգում գերեզման են հայտնաբերել, որտեղ 30 քուրդ-եզդիներ են թաղված, հաղորդել է Քուրդիստանի հայրենասիրական միության մամուլի կենտրոնը:

Ըստ միության՝ 2014 թվականին ԻՊ-ի գրոհայինների կողմից Շենգալի գրավումից հետո  քուրդ-եզդի բանկչությունը ցեղասպանության է ենթարկվել: Սպանվել է մոտ 5 հազար մարդ, 7 հազար կանայք եւ երեխաներ տարվել են ստրկության, ավելի քան 400 հազար եզդիներ փախստական են դարձել:

Շենգելի քաղաքապետ Մահմի Հալիլի տվյալներով՝ 2015-2016 թվականների ընթացքում հայտնաբերվել են 1646 եզդիների աճյուններ, որոնք ԻՊ գրոհայինների զոհն են դարձել:

Եզդիները զորոաստիզմի ժամանակակից տեսակն են դավանում, մոլեռանդ իսլամականները նրանց «անհավատ» են համարում: