Ադրբեջանում 86-ամյա կենսաթոշակառու կինն ինքն իրեն խեղդել է պոիլիէթիլենային փաթեթով»
haqqin.az-ի փոխանցմամբ ապրիլի 16-ին Զարիֆա Սուլթանովան ինքնասպան է եղել։ Կինը ինքնասպանության նպատակով գլխին հագցրել է պոիլիէթիլենային փաթեթ։ Ըստ առկա տվյալների՝ Սուլթանովայի մարմնի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ Սուլթանովան ինքնասպան է եղել հիվանդության պատճառով։ Նա չէր կարողանում շարժվել ու անընդհատ հաշմանդամի սայլակում էր։ Սուլթանովան ապրում էր դստեր հետ, որն ինքնասպանության պահին տանն է եղել։
Հայտնում են, որ կինը դստերը թողել է մահառաջի գրություն, որում խնդրել է ներել իրեն։




























