Արեւմտյան Ավստրալիայում շնաձկան հարձակման հետեւանքով զոհվել է 17-ամյա աղջիկ։ Ավստրալական 7 News Perth հեռուստաալիքը հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Էսպերանս քաղաքի լողափին։
Աղջիկը հոր հետ միասին սերֆինգով էր զբաղվում, երբ նրա վրա շնաձուկ է հարձակվել։ Աղջկա մայրն ու կրտսեր քույրերը հետեւում էին հարձակմանը ափից, բայց ի վիճակի չէին օգնել որեւէ բանով։ Գիշատիչը կծել է դեռահասի ոտքը, նա շատ արյուն է կորցրել։ Աղջկան հիվանդանոց են տեղափոխել կրիտիկական վիճակում, ու բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկա կյանքը։




























