Ճապոնիայի հյուսիս-արեւելքում «գարնանային փոթորկի» հետեւանքով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել: Հորդառատ անձրեւների եւ ուժգին քամիների պատճառով 8.5 հազար մարդ տարհանման զգուշացում է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Մինամիիձուի բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ քաղաքից: Փոթորիկն ազդել է նաեւ ցամաքային տրանսպորտի չվացուցակի վրա. մի քանի ուղղություններով գնացքների երթեւեկությունը խափանվել է:

Սիձուոկա պրեֆեկտուրայում մեկ օրվա ընթացքում ավելի քան 250 մմ տեղումներ են գրանցվել: Հոկայդո կղզում էլ քամու արագությունը 31 մ/վ-ի հասել, Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայում՝ 259 մ/վ-ի:

Մասնագետները զգուշացրել են սողանքների վտանգի մասին: