ԱՄՆ-ն մտադիր է վերանայել Կորեայի Հանրապետության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փոխնախագահը հիշատակել է ամերիկյան բիզնեսի համար «չափազանց  շատ խոչընդոտների» մասին:

«Ամենաէականն այն է, որ Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտը կրկնապատկվել է այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Սա ծանր ճշմարտություն է»,- ասել է Փենսը:

Նշվում է, որ Փենսի խոսքերը նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության համատեքստում են, թե ազատ առեւտրի մասին համաձայնագրերն ամերիկացիներին զրկում են աշխատատեղերից:

Փենսը հույս է հայտնել, որ երկու երկրներին կհաջողվի հավասարեցնել առեւտրային հարաբերությունները հանուն «ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ժողովուրդների պայծառ ապագայի»: