Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

 - «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»: