Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել։ Reuters-ի փոխանցմամբ ոստիկանությունը ձերբակալել է հրաձգին՝ 39-ամյա Քորի Ալի Մուհամեդին, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած կիրակի Ֆրեզնոյի մոթելում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։

Ֆրեզնոյի ոստիկանապետ Ջերի Դայերը հայտնել է, որ Մուհամադը ատելություն էր արտահայտել «սպիտակ մարդկանց» նկատմամբ ու ձերբակալության պահին բղավել «Ալլահ Ակբար»։