Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է միջուկային զենքից բխող վտանգի մասին եւ աշխարհին նախազգուշացրել «միջուկային հոլոքոստի» մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մարդկությունը գտնվում է վերացման վտանգի առջեւ՝ միջուկային հոլոքոստի հետեւանքով: ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների միջուկային պոտենցիալը մեզ մոտեցնում է ատոմային հրդեհին»,- հայտարարել է Մորալեսը:

Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ կապիտալիզմի զարգացումը  կախված է ոչ թե շուկաների մատչելիությունից, այլ հենց երկրների եւ տարածքների ռազմական գրավումից, որոնք ռազմավարական հումքի պաշարներ ունեն:

«Պատերազմը կապիտալիզմի հենարանն է, ով աջակցում է կապիտալիզմին՝ աջակցում է պատերազմին»,- ասել է Բոլիվիայի նախագահը: