Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու եւ չի վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից այսօր՝ ապրիլի 19-ին, հայտնեցին, որ զինծառայողի անհետացման վերաբերյալ հաղորդում ստացել են ապրիլի 18-ին՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Ինչպես տեղեկանում ենք «Ռիա Նովոստի» գործակալությունից՝ ռուսական կողմը դիմել է ոստիկանություն, նրանց ներկայացրած դիմումի մեջ նշված է, որ Լոշմանովը զինված չէ:




























