Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել փոխել օտարերկրացիներին աշխատանքային վիզա տրամադրելու օրենքները։ Այս մասին հայտարարել է երկրի միգրացիայի, աշխատանքային հարաբերությունների ու անվտանգության նախարար Մայքլ Վուդհաուսը՝ հստակեցնելով, որ առաջիկա փոփոխությունների հիմքում ընկած կլինի «առաջին հերթին նորզելանդացիները» սկզբունքը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Այդ փոփոխությունները կոչված են խթանել գործատուներին ավելի շատ նորզելանդացիների աշխատանքի ընդունել եւ ավելի շատ ներդնել նրանց մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ծրագրերում»,- հստակեցրել է նախարարը։
Նոր օրենքները, մասնավորապես, ենթադրում են Նոր Զելանդիայում աշխատող օտարերկրացիների՝ իրենց ընտանիքի անդամներին հրավիրելու հնարավորությունների սահմանափակում, աշխատանքի կհրավիրվեն «որակավորված օտարերկրացի աշխատողներ» այդ երկրի միջին աշխատավարձով, ինչը թույլ չի տա օտարերկրացիներին համաձայնել աշխատել ավելի ցածր աշխատավարձով։
Հիշեցնենք, որ երեքշաբթի վիզային ռեժիմը խստացնելու որոշման մասին հայտարարել է Ավստրալիան։




























