ԱՄՆ զինծառայողները քննարկում են ԿԺԴՀ-ի հրթիռները խոցելու հնարավորությունը զորավարժությունների ժամանակ, որպեսզի իրենց ուժը ցույց տան Փհենյանին։ Այս մասին գրում է Guardian պարբերականը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։
ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների հետ կապված լարվածության ֆոնին Պենտագոնը երկրի վրա ապառազմականացման հարցում ճնշում գործադրելու ուղիներ է փնտրում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյսմ Մեթիսն արդեն տեղեկացրել է կոնգրեսին դրա հետ կապված, սակայն զինծառայողները դեռ որոշում չեն ընդունել հյուսիսկորեական հրթիռները որսալու մասին։
Պարբերականի աղբյուրը հայտնել է նաեւ, որ ամերիկացի զինծառայողները չեն քննարկում THAAD զենիթահրթիռային համալիրի կիրառումը, որը տեղակայված է Հարավային Կորեայի տարածքում։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը կարող է օգտագործել նավերին տեղակայված «Իջիս» նախազգուշական համակարգերը։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ քննարկվել է Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ հարվածել Հյուսիսային Կորեայի հրթիռներին։




























