Ճապոնիայի Սադո քաղաքի երկրագիտական թանգարանից գողը ոսկու կեղծ ձուլակտորներ է տարել՝ ձեռք չտալով 30 կիլոգրամանոց իսկական արծաթե ձուլակտորներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունը նկատել է կոտրած պատուհանը, որի միջոցով հանցագործը ներս է թափանցել: Թանգարանում նա կոտրել է ցուցանակը, որում պահվում էին ոսկու հինգ կեղծ ձուլակտորներ եւ իրական արծաթե ձուլակտորներ: Իսկական արծաթը գողի մոտ հետաքրքրություն չի առաջացրել, նա տարել է «ոսկին»: Կեղծ օրինակները պատճենված էին իրական ոսկու ձուլակտորներից, որոնք արդյունահանվել են Սադոյի հանքավայրից:

Ըստ ոստիկանության՝ գողը կեղծ ոսկին իրականի տեղ է դրել, այդ պատճառով էլ ուշադրություն չի դարձել ընդհանուր՝ 90 կգ կշռող արծաթին: