Հնդկաստանի Հյուսիսում ավտոբուսն ընկել է գետը, 44 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ANI գործակալությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Շիլմա շրջանում (Հիմաչալ-Պրադեշ նահանգ)՝ Թոնս գետի մոտ։ 

Գործակալության տվյալներով՝ ավտոբուսում ավելի քան 50 ուղեւոր է եղել։ Վթարի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Ճապանարհների ծանրաբեռնվածությունը, ճանապարհների վատ վիճակը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներն անփութորեն վարելը Հնդկաստանում օրական 400 հազար մարդու մահվան պատճառ է դառնում վթարի հետեւանքով, իսկ մեկ տարում այդ թիվը դառնում է մոտ 150 հազար։