Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +7+9, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +19+21,

Տավուշում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +20+24,

Արարատում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +20+24,

Արմավիրում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +20+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ +8+10, ցերեկը` +20+24,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +8+10, ցերեկը` +24+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +16+20,

Արցախում՝ գիշերը` +8+10, ցերեկը՝ +21+24: